<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. փետրվարի 28-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան, 3-րդ թաղամաս 31/1 հասցեում, «Լավ Սար» ՍՊԸ-ի գրասենյակում, տեղի կունենան «Լավ Սար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան, 3-րդ թաղամաս 31/1 և Անաստաս Միկոյան փողոց 31 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: