ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2014
Ս.թ. ապրիլի 22-ին տեղի կունենան Դիլիջանի Հաղարծինի տեղամասի 4-րդ քառակուսի 12 անտառամասում հանգստի գոտու կառուցման վերաբերյալ լիազորված անձերի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. ապրիլի 22-ին ժամը 11.00-ին Երևան քաղաքի Բաբաջանյան 18/13 հասցեում տեղի կունենան Արամ Խաչատրյանի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջանի Հաղարծինի տեղամասի 4-րդ քառակուսի 12 անտառամասում հանգստի գոտու կառուցման նախագծի վերաբերյալ լիազորված անձերի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: