12.02.2020
«Աշտարակ ձու» ՍՊԸ-ի ընկերության տարածքում թափոնների այրման վառարանի (հրկիզարան) կառուցման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2020թ. փետրվարի 24-ին, ժամը 12-00-ին Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի կունանան «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ընկերության տարածքում թափոնների այրման վառարանի (հրկիզարան) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (4-րդ քննարկում) :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: