09.04.2014
Ս.թ. ապրիլի 15-ին տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. ապրիլի 15-ին ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի գյուղապետարանում տեղի կունենան <<Սթոուն Լենդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի բազալտի հանքավայրի 3-րդ տեղամաս նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Մայակովսկիի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-41-00-10: