ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.02.2020
<<Ճարտարապետական արվեստանոց Աղեկյան>> ՍՊ ընկերության Գյուլբենկյան փողոցի 30 և 30/4 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. փետրվարի 21-ին ժամը 11:00-ին ք. Երևան Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոց 30 հասցեում տեղի կունենա «Ճարտարապետական արվեստանոց Աղեկյան» ՍՊ ընկերության կողմից Գյուլբենկյան փողոցի 30 և 30/4 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: