ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.04.2014
Ս.թ. ապրիլի 9-ին տեղի կունենան Դարանակի քաղցրահամ ջրերի թիվ 1, 2, 3 աղբյուրների հանքավայրի արդյունահանման վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին քաղաք Երևան, Վարդանանց 22, բն. 3 հասցեում տեղի կունենան <<ՎՀՀ>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակի քաղցրահամ ջրերի թիվ 1, 2, 3 աղբյուրների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ լիազորված անձերի մասնագիտական եզրակացությունների, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: