01.04.2014
Ս.թ. ապրիլի 9-ին տեղի կունենան Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի հանգույցների ճարտարագիտական նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին քաղաք Երևան, Տպագրիչների 9, բն 8 հասցեում տեղի կունենան <<Էգիս ինթերնեյշնլ>> կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի հանգույցների ճարտարագիտական նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
Տեղեկությունների համար դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: