ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2020
«Արմ-Առ» ՍՊԸ կողմից ներկայացված Արմավիրի մարզի Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասի /6-Ա և 4-Ա բլոկների/ հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Կողբավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Արմ-Առ» ՍՊԸ կողմից ներկայացված Արմավիրի մարզի Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասի /6-Ա և 4-Ա բլոկների/ հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: