03.02.2020
Ն. Բախչաջյանի կողմից Թբիլիսյան 29/27 հասցեում նախատեսվող պահեստային և գրասենյակային տարածքի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2020թ. փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան Կապանցյան 14/4 հասցեում տեղի կունենա Ն. Բախչաջյանի կողմից Թբիլիսյան 29/27 հասցեում նախատեսվող պահեստային և գրասենյակային տարածքի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: