01.04.2014
Ս.թ. ապրիլի 8-ին տեղի կունենան Դիլիջանի Հաղարծինի տեղամասի 4-րդ քառակուսի 12 անտառամասում հանգստի գոտու նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. ապրիլի 8-ին ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանում տեղի կունենան Արամ Խաչատրյանի կողմից ներկայացված Դիլիջանի Հաղարծինի տեղամասի 4-րդ քառակուսի 12 անտառամասում հանգստի գոտու նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Թեղուտի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 099-61-03-05: