ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.04.2014
Ս.թ. ապրիլի 9-ին տեղի կունենան Սևջրի ավազի հանքավայրի <<Սահակյանշին>> տեղամասի արդյունահանման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. ապրիլի 9-ին ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում տեղի կունենան «Սահակյանշին» ՍՊԸ կողմից ներկայացված Սևջրի ավազի հանքավայրի <<Սահակյանշին>> տեղամասի արդյունահանման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Մասիսի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-81-37-16: