ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.01.2020
«Էլբատ» ՓԲԸ բանեցված կապարաթթվային մարտկոցների և այլ կապար պարունակող թափոնների վերամշակման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. փետրվարի 3-ին ժամը 12:30-ին ք. Երևան Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոց 37/29 հասցեում տեղի կունենա «Էլբատ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող բանեցված կապարաթթվային մարտկոցների և այլ կապար պարունակող թափոնների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: