21.01.2020
«Գրին Հիլզ» ՍՊԸ Երևան, Նոր-Նորք վարչական շրջանում Դավիթ Բեկ փող. թիվ 103/5 հասցեում բնակելի թաղամասի կառուցման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. փետրվարի 4-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Գայի պողոտա 19 հասցեում (Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա «Գրին Հիլզ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ք. Երևան, Նոր-Նորք վարչական շրջանում Դավիթ Բեկ փող. թիվ 103/5 հասցեում բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: