ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2014
Ս.թ. ապրիլի 10-ին տեղի կունենան <<Իջևան-1>> ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. ապրիլի 10-ին ժամը 12.00-ին Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցի 5/9 հասցեում տեղի կունենան <<Ջուրլույս>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Իջևան-1>> ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում,  Իջևանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-99-00-04: