15.01.2020
«ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյունս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Արարատի մարզի Մխչյան համայնքի, Մխչյան-Հովտաշեն ճանապարհի 1 հողամասում գյուղմթերքների շուկա, առևտրի և սպասարկման կենտրոնի կառուցման» վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզի Մխչյան համայնքի համայնքապետարանում տեղի կունենան «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյունս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Արարատի մարզի Մխչյան համայնքի, Մխչյան-Հովտաշեն ճանապարհի 1 հողամասում գյուղմթերքների շուկա, առևտրի և սպասարկման կենտրոնի կառուցման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: