ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2020
«Սմբատաբերդ» ԲԲԸ Սմբատաբերդի անդեզիտա-բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունվարի 23-ին ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Սմբատաբերդ» ԲԲԸ  կողմից Վայոց ձորի մարզի Սմբատաբերդի անդեզիտա-բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: