25.12.2019
<<Տի-Սլա>> ՍՊԸ-ի Անգեղի անդեզիտաբազալտների հանքերևակման տարածքում 2019-2021թ.թ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Տի-Սլա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղի անդեզիտաբազալտների հանքերևակման տարածքում 2019-2021թ.թ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: