ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.12.2019
<<Հրազդան ցեմենտ Քորփորեյշն>> ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Աղբյուրակի պեմզային ավազների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունվարի 17-ին, ժամը 14:00-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Հրազդան ցեմենտ Քորփորեյշն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աղբյուրակի պեմզային ավազների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: