ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.12.2019
Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան փողոց 41/3 և Մանանդյան 41/3 հ.1 հասցեներում արտադրական շենքը բնակելի շենքի վերակառուցման և նոր բազմաբնակարան մասնաշենքերի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2019թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Մանանդյան փողոց 41/3 հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան փողոց 41/3 և Մանանդյան 41/3 հ.1 հասցեներում արտադրական շենքը բնակելի շենքի վերակառուցման և նոր բազմաբնակարան մասնաշենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: