13.12.2019
«Արփիմեդ» ՍՊԸ Դեղագործական գործարանի կառուցման և շահագործման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված Ձեր լիազորությունների շրջանակներում, խնդրում եմ 2019թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12-00-ին Կոտայքի մարզի Բալահովիտի համայնքապետարանի շենքում կազամերպել և իրականացնել՝ «Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դեղագործական գործարանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: