13.12.2019
«Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ Քարաբերդի գաբրո-դիորիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. դեկտեմբերի 25-ին ժամը 12:00-ին, Լոռու մարզի Քարաբերդի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ա.Ա.Բ. Պրոեկտ» Քարաբերդի գաբրո-դիորիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: