ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.03.2014
Ս.թ. մարտի 13-ին տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի կաթսայատան կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. մարտի 13-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Չարենցի 1 հասցեում տեղի կունենան ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի կաթսայատան կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: