ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2019
<< Ռուսալ Արմենալ >> ՓԲԸ-ի <<Կոմպրեսորոյին և գլանման հանգույցներում փակ շրջանառու ջրի համակարգի ներդրում>> նախատեսվող գործունեության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Երևան ք. Ազատության պողոտա 24, շինություն 11 (3-րդ հարկ) հասցեում տեղի կունենան <<Ռուսալ Արմենալ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Կոմպրեսորոյին և գլանման հանգույցներում փակ շրջանառու ջրի համակարգի ներդրում>> նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: