12.12.2019
<<Պարս>> ՍՊԸ-ի Դավթաշեն վարչական շրջան, Փիրումյան փողոց 13 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամաս 23/4 հասցեում տեղի կունենան <<Պարս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դավթաշեն վարչական շրջան, Փիրումյան փողոց 13 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: