10.12.2019
«Բաղրամյան բիլդինգ» ՍՊԸ Բաղրամյան 37/39 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան 41 հասցեում տեղի կունենան Բաղրամյան 37/39 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: