ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2019
«Յուքոմ» ՍՊԸ Շվանիձոր բնակավայրում նախատեսվող բջջային կայանի էլեկտրամատակարարման և մանրաթելային մալուխի անցկացման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքում, համայնքապետարանի շենքում տեղի կունենան  «Յուքոմ» ՍՊԸ կողմից Շվանիձոր բնակավայրում նախատեսվող բջջային կայանի էլեկտրամատակարարման և մանրաթելային մալուխի անցկացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: