ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2014
Ս.թ. մարտի 3-ին տեղի կունենան գինու գործարանի վերազինման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի մարտի 3-ին ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Արևադարձ գյուղապետարանում տեղի կունենան <<Տիեռաս դե Արմենիա>> ՓԲԸ կողմից ներկայացված Արևադարձ համայնքում գինու գործարանի վերազինման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում,ք. ԵրևանԿոմիտաս29, ՀՀբնապահպանությաննախարարությանպաշտոնականկայքում,  Արևադարձի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: