09.12.2019
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ Մասիս Երկաթուղայինների 4 հասցեում նախատեսվող կլինիկական թափոնների այրման կայանքի տեղադրման աշխատանքների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ 2019թ դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում, վարչական շենքի 4-րդ հարկում տեղի կունենա <<Նատալի Ֆարմ>> ՍՊԸ կողմից ՀՀ ք. Մասիս Երկաթուղայինների 4 հասցեում նախատեսվող կլինիկական թափոնների այրման կայանքի տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: