ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2019
<<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ Սևանի թերակղզու կենտրոնական մասում գտնվող ավտոկայանատեղիի եզրային հատվածներում ժամանակավոր տաղավարների տեղադրման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ դեկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից Սևանի թերակղզու կենտրոնական մասում գտնվող ավտոկայանատեղիի եզրային հատվածներում ժամանակավոր տաղավարների տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: