ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2014
Ս.թ. փետրվարի 27-ին տեղի կունենան Աղի հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 27-ին ժամը 14.00-ին Երևան քաղաքի Աճառյան 40. Նրբանցք 2 հասցեում տեղի կունենան <<Ավանի աղի Կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Աղի հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ:

Ծրագրային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: