21.02.2014
Ս.թ. փետրվարի 26-ին տեղի կունենան Երևան քաղաքի ՙԱէրացիա՚ կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման ծրագրի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. փետրվարի 26-ին ժամը 11.00-ին Երևան քաղաքի Չոլակյան փողոց տուն 38 հասցեում տեղի կունենան <<Ջինջ>>ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի ՙԱէրացիա՚ կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման ծրագրի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
Տեղեկությունների համար դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: