ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2019
«Ախուրյան կոոպշին» ՍՊԸ Ղարիբջանյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ղարիբջանյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Ախուրյան կոոպշին>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Ղարիբջանյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: