ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2019
<<Ջեթ Սեթ>> ՍՊԸ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, Աբելյան փողոց 2/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2019թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Ձորափի 70/4 հասցեում տեղի կունենա «Ջեթ Սեթ» ՍՊԸ կողմից Աջափնյակ վարչական շրջան, Աբելյան փողոց 2/1 հասցեում նախատեսվող  բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: