ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2014
Ս.թ. փետրվարի 25-ին տեղի կունենան Արփայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 25-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Ջերմուկի կարիտաս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արփայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում,ք. ԵրևանԿոմիտաս29, ՀՀբնապահպանությաննախարարությանպաշտոնականկայքում,  Ջերմուկի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: