ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2019
<<Ն և Ս Քոնսթրաքշն>> ՍՊԸ Դավթաշեն վարչական շրջան, Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան փողոց հ. 64 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. դեկտեմբերի 6-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Եղվարդի խճուղի Ձոր 1 հասցեում տեղի կունենան <<Ն և Ս Քոնսթրաքշն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դավթաշեն վարչական շրջան, Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան փողոց հ. 64 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: