ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2019
«Լուսի-Արեգ» ՍՊԸ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոց 82 հասցեում բանեցրած թթվային մարտկոցների հավաքման և վերամշակման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. դեկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին Երևանի քաղաքի Շիրակի փողոց 82 հասցեում տեղի կունենան <<Լուսի-Արեգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախատեսվող գործունեության՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոց 82 հասցեում բանեցրած թթվային մարտկոցների հավաքման և վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: