ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2014
Ս.թ. փետրվարի 18-ին տեղի կունենան Դիլիջան և Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների նախագծային փաստաթղթերի մշակման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 18-ին ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի կունենան <<Ջինջ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դիլիջան և Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների նախագծային փաստաթղթերի մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: