18.11.2019
«Աքսեսս Քոնսալթ» ՍՊԸ Լոռի Բերդ համայնքի Բովաձոր և Ուռուտ բնակավայրերում 39,14 և 16,2 հա տարածքների անտառապատում ծրագրի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակում /3-րդ փողոցի 6-րդ շենք/ տեղի կունենան «Աքսեսս Քոնսալթ» ՍՊԸ կողմից ներկայացված Լոռի Բերդ համայնքի Բովաձոր և Ուռուտ բնակավայրերում 39,14 և 16,2 հա տարածքների անտառապատում ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: