14.02.2014
Ս.թ. փետրվարի 17-ին տեղի կունենան <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի փոփոխված աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 17-ին ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանում տեղի կունենան <<Մեգաէներջի>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի փոփոխված աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Գետահովիտի գյուղապետարանում , հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: