05.11.2019
Ա/Ձ Ալիկ Ղուկասյանի կողմից ներկայացված Սևան-Գավառ խճուղի 8-րդ կմ 41 հողամաս հասցեում նախատեսվող հանգստի գոտու աշխատանքների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզի Չկալովկայի համայնքապետարանում տեղի կունենա Ա/Ձ Ալիկ Ղուկասյանի կողմից ներկայացված Սևան-Գավառ խճուղի 8-րդ կմ 41 հողամաս հասցեում նախատեսվող հանգստի գոտու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: