05.11.2019
«Հիդրոգեոշին» ՍՊԸ Սյունիքի մարզի Գորիսի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2019թ. նոյեմբերի 13-ին, ժամը 14-00-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Գորիսի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: