ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2019
<<Ռիմ Գարուն>> ՍՊԸ-ի Ծովակալ Իսակով պողոտա 12/11 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին ք. Երևան Հրաչյա Քոչար 198 հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծովակալ Իսակով պողոտա 12/11 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի  կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: