ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2019
«ԷԿՈՔԻՄՍԻՆԹԵԶ» ՍՊԸ-ի և «ԷԿՈ ՄԵՏԱԼ» ՍՊԸ «Դիզելային վառելիքի սուլֆիտազերծման տեղամասի և մեքենաների կուտակիչների վերամշակման արտադրամասերի» վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հոկտեմբերի 29-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան «ԷԿՈՔԻՄՍԻՆԹԵԶ» ՍՊԸ-ի և «ԷԿՈ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից համատեղ ներկայացված «Դիզելային վառելիքի սուլֆիտազերծման տեղամասի և մեքենաների կուտակիչների վերամշակման արտադրամասերի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: