ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2019
«Վասիլ» ՍՊԸ-ի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Հարավային տեղամասի ընդլայնված բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Պեմզաշենի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Վասիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Հարավային տեղամասի ընդլայնված բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: