ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2019
«Հայկ Գրուպ» ՍՊԸ Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում 2019թ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Մաստարայի համայնքապետարանում տեղի կունենան «Հայկ Գրուպ» ՍՊԸ կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում 2019թ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: