ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.06.2014
Ս.թ. հունիսի 11-ին տեղի կունենան Վարդանի քարի գաբբոների հանքավայրի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրաազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 11-ին ժամը 13.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի գյուղապետարանում տեղի կունենան Վարդանի քարի գաբբոների հանքավայրի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), Վահանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,077-44-74-94: