<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ oրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ 2019թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 14-00-ին Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանում տեղի կունենան Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված Գորիսի երեխաների զբոսայգու/Վիենի զբոսայգու/, Գորիսի երիտասարդների զբոսայգու/Գորիսի Վարակն/, Գորիսի գետի աջափնյա հատվածի վերակառուցում, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: