ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2014
Ս.թ. փետրվարի 10-ին տեղի կունենան ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 10-ին ժամը 11.00-ին ք. Երևան, Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան <<Մեգո Գոլդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Զարոբյան 1/1 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,58-98-56: