ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.09.2019
<<Անակնկալների աշխարհ>> ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Չարենցավան համայնք Դեմիրճյան հրապարակ 3-3/1 հասցեում նախատեսվող հանդիսությունների սրահի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Անակնկալների աշխարհ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք Դեմիրճյան հրապարակ 3-3/1 հասցեում նախատեսվող հանդիսությունների սրահի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: