25.09.2019
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացում և հարակից տարածքների բարեկարգման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հոկտեմբերի 8-ին ժամը 12:00-ին Հնաբերդի համայնքապետարանում տեղի կունենան Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացում և հարակից տարածքների բարեկարգում՚ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: